Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

ԼԼուսինե Մուրադյան

Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանը և Մարթա Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը

Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից: Այդ մասին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունների ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման, դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես, արտահանման դիֆերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում:

Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես «Գլոբալ դարպասներ» ռազմավարության իրականացման ուղղություններով:

Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն:

Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնում և հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում