Հայաստանի Հանրապետությունը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ, և ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն կունենանք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որը Վրաստանի եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից։ Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց։
Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։