Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեի հետ կապված իրադրությանը ամենայն հարգանքով բայց ես էլի արձանագրում եմ, որ սա պետություն է, չի կարող ամեն առանձին ՊՈԱԿ կամ հիմնադրամ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը: Այդ մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ԱՄՆ փոխնախագահը այցելում է ՀՀ, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է, և առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահը այցելում է ՀՀ: Ինչի՞ շնորհիվ է այցելում ՀՀ ԱՄՆ փոխնախագահը. 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ: Նախ՝ գիրքը, որ նվիրվել է, կոչվել է «Արցախյան հիմնահարց», դա կոնֆլիկտի մասին է. այսինքն՝ խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ այդ խաղաղություն և այլն... հա, ասեցինք, խոսեցինք, բայց, այնուամենայնիվ, հիմնահարցը, կոնֆլիկտը տեղում է:
Ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինքն իրեն հաշիվ տա, որ Կառավարության վարած քաղաքականություններին և որոշումներին հակասող գործողություն չի կարող անել, որովհետև ՀՀ-ը պետություն է»,- նշեց նա: