Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չորեքշաբթի հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահը և ցավակցություն հայտնել այդ կապակցությամբ։
«Մեր սիրելի գործընկերներ Էսմայիլ Խաթիբի, Ալի Լարիջանիի (Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար) և Ազիզ Նասիրզադեի (պաշտպանության նախարար) սպանությունները մեզ խոր վշտի մեջ են գցել»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։
Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էր հայտարարելլ, որ իսրայելական ուժերը գիշերային ավիահարվածի ժամանակ սպանել են Իրանի հետախուզության նախարարին։