Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Դաշնության բոլոր շրջանները վտանգված են՝ հաշվի առնելով Ուկրաինայի ռազմական ներուժը, մասնավորապես՝ ԱԹՍ-ները։ Սերգեյ Շոյգուի խոսքով՝ թիրախում են հատկապես ռազմական, տրանսպորտային և վառելիքաէներգետիկ օբյեկտները։
«Մինչև վերջերս, օրինակ՝ Ուրալն անհասանելի էր ուկրաինական ուժերի համար, բայց այժմ այս տարածաշրջանի ռազմավարական օբյեկտներն էլ անմիջական սպառնալիքի տակ են, դա կարող է ինչպես տնտեսական վնասներ պատճառել, այնպես էլ ազդել հատուկ ռազմական գործողության վրա»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել Կիևի դաշնակիցների համախմբել ուժերը և զարգացնել համատեղ ռազմական ներուժը: