Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հաստատել է, որ իսրայելական ուժերի հարվածի հետևանքով զոհվել են Ալի Լարիջանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» ստորաբաժանման ուժերի հրամանատարներից մեկը:
Հիշեցնենք, որ իրանական կողմը չի հաստատել տեղեկությունը:
«Մենք սասանում ենք այդ ռեժիմը՝ Իրանի ժողովրդին այն տապալելու հնարավորություն տալու հույսով։ Դա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում և հեշտ չի լինի: Բայց եթե մենք համառենք, մենք նրանց հնարավորություն կտանք իրենց ճակատագիրը վերցնել իրենց ձեռքը»,- ասել է Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում:
Նա տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Պարսից ծոցում իրավիճակը:
Իսրայելի վարչապետը հայտարարել է՝ վճռական են հաղթելու և հասնելու իրենց նպատակներին։