ԵՄ-ն Ուկրաինային ֆինանսական և տեխնիկական աջակցություն է առաջարկել «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումը վերականգնելու համար: Կիևը համաձայնել է։
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից վնասված «Դրուժբա» նավթամուղի վերագործարկման համար կպահանջվի մոտ մեկուկես ամիս։
«Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարման դադարեցումը վերջին շրջանում ավելի էր սրել Կիևի հարաբերությունները Բրատիսլավայի և Բուդապեշտի հետ։ Հունգարիայի և Սլովակիայի ղեկավարները Դրուժբայի սահամանափակումը համարում են քաղաքական որոշում, այլ ոչ ռուսական հարվածների հետևանք։ Հունգարիայի ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարել էր, որ կշարունակեն արգելափակել ԵՄ-ում Ուկրաինայի համար կարևոր որոշումները, մինչև Կիևը չբացի խողովակաշարը։