• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտալացվածներ Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի... 08:42
«Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա «Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը... 08:13
Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Հայաստան է ժամանել ԵԱՀԿ... 04:49
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն և կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն. վարչապետ
Քաղաքականություն
14:4717 Մար, 2026

Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն և կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Մինչ միջոցառման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը COPA տաղավարում ծանոթացել է արհեստական բանականությամբ համալրված հանրային կառավարման ոլորտի տեխնոլոգիական ոլորտի լուծումներին: Ներկայացվել է, որ ParlOur-ը COPA-ի մշակած բաց կոդով գործիքի նպատակն է մեկ հարթակում հավաքելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովների նիստերը, քվեարկությունները և այլ խորհրդարանական բովանդակություն։ Այն թույլ է տալիս քաղաքացիներին թեմատիկ որոնման միջոցով հասկանալ, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել, ինչ նախաձեռնություններով է հանդես եկել և ինչպես է քվեարկել տարբեր հարցերի շուրջ։ Գործիքը ստեղծվել է՝ խորհրդարանական գործընթացներն ավելի թափանցիկ, հասանելի և վերլուծելի դարձնելու համար։ Այն միտված է ուժեղացնելու քաղաքացիների իրազեկված մասնակցությունը և տվյալահեն հանրային վերահսկողությունը քաղաքական որոշումների նկատմամբ։

Մրցանակաբաշխության արարողությանն ընդառաջ վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլորին Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում և նշել․ «Նախ կարծում եմ՝ իմաստ ունի արձանագրել, որ հանրային ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակը։ Երևի, թե տպավորությունն այսպիսին է, որ այս փոխկապակցվածությունը միշտ չէ և ամեն տեղ չէ, որ ընկալված է. որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, ընդհանրապես՝ որևէ բան ավելի լավ դարձնելու համար կա մի գործիք՝ դա լրացուցիչ ներդրումներն են այդ ոլորտում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ պրոբլեմ էլ կա՝ հանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է. «Սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետև մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունն ի՞նչ է ցույց տվել. մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, ոչնչացնող է, արգելակող է և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով: Այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտն այն ռելսն է, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը: Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերը և վագոնները ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ, եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է»,– ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետևաբար, հանրային կառավարման ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունն ամենակարևոր անելիքներից մեկն է։ «Ես նորից ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետության ոչ մի, բացարձակապես՝ ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և համայնքային բյուջեն։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում: Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկն այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավելի: Սա, ընդ որում, ճշգրիտ բանաձև է. եթե քաղաքացին վճարում է 1 դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ, եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ, եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը՝ վարչապետը նշել է, որ նորարարությունը կրթությունն է, քանի որ առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա է պատճառը, որ Կառավարության առնվազն վերջին 1-1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն, կրթության ինքնաշխատ համակարգեր ներդնելուն: «Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվեն աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիաներ, նոր գիտելիքներ։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո, նրանք տարբեր կրթական ծրագրերի, վերապատրաստումների են մասնակցում՝ բարձրացնելու իրենց որակավորումը, իրենց աշխատանքի որակը: Դա, առաջին հերթին, արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար: Ցանկացած խնդիր և ցանկացած չլուծված պրոբլեմ, որ մենք այսօր տեսնում ենք, մեր իսկ նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին և հանրային ոլորտի բոլոր այն աշխատողներին, ովքեր զբաղվում են իրենց կրթությամբ, իրենց պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացմամբ, խթանում են, որպեսզի հանրային ոլորտի աշխատողները լրացուցիչ մոտիվացիա ունենան իրենց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման համար. «Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց իմացածը վերածում են հանրային արդյունքի՝ ի դեմս հանրային ոլորտում նորարարություններ անելուն»:

Հաջորդիվ տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխության չորս անվանակարգերն են՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»: Հանրային ոլորտի նորարարների մրցանակաբաշխության նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը մրցանակները հանձնել է վերոնշյալ անվանակարգերում հաղթողներին: Այսպիսով՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՆԳՆ թվայնացումը համակարգող նախարարի խորհրդական Աննա Հարությունյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն»՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Դիտումների քանակ246
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պետությունը պետք է ձեռնարկի քայլեր՝ ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության ապահովման ուղղությամբ. ՄԻՊ 09:0603 Մայ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5303 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում, տարհանվել է 20 քաղաքացի, կան հոսպիտալացվածներ 08:4203 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա 08:1303 Մայ, 2026
  • Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը Երևանում է 04:5403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն 04:5203 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն 04:4903 Մայ, 2026
  • Էստոնիայի վարչապետը EPC 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանել է Հայաստան 04:4703 Մայ, 2026
  • Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ժամանել է Հայաստան 04:3603 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 04:0203 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան 03:3703 Մայ, 2026
  • Մայիսի 5-ին Նոտարական պալատն իր աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով 00:5403 Մայ, 2026
  • Աղվերանում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի մասնակիցների հանդիպումը 00:1203 Մայ, 2026
  • Տոնզիլէկտոմիա կատարելու ցուցումները 23:4802 Մայ, 2026
  • Մայիսի 3-ի եղանակային կանխատեսումները 23:3002 Մայ, 2026
  • Կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դեպք է բացահայտվել. գործը դատարանում է 23:1102 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը 22:5802 Մայ, 2026
  • Ի՞նչ կտան Հայաստանին ԵՔՀ, ԵՄ-ՀՀ գագաթնաժողովներն ու Մակրոնի պետական այցը. Հանրային քննարկում 22:4002 Մայ, 2026
  • Ավելի քան 306 հազար շահառու. փետրվարին անկանխիկից հետվճարը հասել է 262.8 մլն դրամի 22:2402 Մայ, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ ՆԳՆ 22:0402 Մայ, 2026
  • Ընտրել ենք շուրջ 20 երիտասարդ առաջնորդների՝ միանալու Yerevan Dialogue Young Fellows 2026 ծրագրին․ ԱԳՆ 21:5102 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.05.2026 21:3002 Մայ, 2026
  • Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհ 21:1502 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան 21:0602 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Պետք է վերջ տրվի ապօրինի ծառահատումներին, որսագողությանը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0002 Մայ, 2026
  • Բուժակ Ռուբիկը հաղթահարել է արյան քաղցկեղը՝ ոսկրածուծի փոխպատվաստմամբ 20:5402 Մայ, 2026
  • Ճանապարհների և ենթակառուցվածքների բարեկարգում՝ Հաղարծինում 20:4902 Մայ, 2026
  • Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովին 20:4402 Մայ, 2026
  • Զորքի կրճատման մասին հայտարարությունը սպասելի էր. Պիստորիուս 20:3902 Մայ, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 841 մլն դրամի հարկ է վճարել 20:3102 Մայ, 2026
  • Չինաստանն արգելել է հետևել և ճանաչել ԱՄՆ պատժամիջոցների մի մասը 20:2202 Մայ, 2026
  • 1888-ին կառուցված, 1920-ին փակված, 2023-26-ին վերականգնված Կիրանցի եկեղեցին օծվել է 20:1102 Մայ, 2026
  • Ֆիցոն մայիսի 9-ին կայցելի Մոսկվա 20:0402 Մայ, 2026
  • Հրդեհի ահազանգ Նոր Արեշ փողոցում 19:5602 Մայ, 2026
  • Թրամփը մերժել է Իրանի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը. Reuters 19:4302 Մայ, 2026
  • Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին 19:3102 Մայ, 2026
  • Իմ և Զելենսկու կարծիքները մի շարք հարցերի շուրջ տարբերվում են. Ֆիցո 19:1902 Մայ, 2026
  • Ճապոնացի մասնագետն օգնում է վերականգնել մանուկների լսողությունը 19:0302 Մայ, 2026
  • Չեխիայի նորընտիր վարչապետը Երևանում առաջին անգամ կհանդիպի Զելենսկու հետ 18:4702 Մայ, 2026
  • Դասարաններում սովորողների թիվը կկրճատվի. փորձագետը կարծում է՝ այլընտրանք պետք է լինի 18:3202 Մայ, 2026
  • Ես գրեթե անմիջապես կվերցնեմ Կուբան. Թրամփ 18:1402 Մայ, 2026
  • Արտգործնախարարությունը ներկայացրել է «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի վեց թեմատիկ ուղղությունները 17:5802 Մայ, 2026
  • Կիրանցի ֆուտբոլիստները շուտով մարզիչ կունենան 17:4402 Մայ, 2026
  • Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին. IRNA 17:1802 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Անհատույց իրականացված 276 վիրահատություն. Հայաստան կայցելի վիրաբույժ Ակիրա Իշիյաման 17:0002 Մայ, 2026
  • 6 մարզի 17 համայնքում ներդրվում են էներգաարդյունավետ լուծումներ 16:5602 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը 5000-ով կնվազեցնի իր զորքերի թիվը Գերմանիայում. AFP 16:3302 Մայ, 2026
  • Անասնաբուժական դեղատները կլիցենզավորվեն առանձին. Էկոնոմիկայի նախարարություն 16:0802 Մայ, 2026
  • Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ԵՄ ավտոմեքենաների համար 15:4602 Մայ, 2026
  • Շուտ չենք հեռանալու Իրանից. Թրամփ 15:2902 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը հետաձգում է զենքի մատակարարումները Եվրոպա Իրանի պատերազմի պատճառով. FT 15:1102 Մայ, 2026
  • Պերմին սպառնում է Տուապսեի բնապահպանական աղետը. փորձագետներ 14:5402 Մայ, 2026
  • Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է. Ազիզյան 14:3902 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 14:2702 Մայ, 2026
  • Մայիսի 5-ին Գյումրիում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 14:1602 Մայ, 2026
  • Երկկողմ կապերի խորացման հարցում կարևոր են բարեկամական խմբերի դերն ու արդյունավետ աշխատանքը 14:1102 Մայ, 2026
  • Ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին. Լևոն Ազիզյան 13:5402 Մայ, 2026
  • Անտառը մեր մեծ հարստությունն է, և այս կապիտալը պետք է պահպանենք ու զարգացնենք․ վարչապետ 13:4902 Մայ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիև չեն մեկնում բանակցություններում փակուղու պատճառով. The Kyiv Independent 13:4302 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը առաջ է մղում նոր միջազգային կոալիցիա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար 13:2802 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձորի մի շարք հասցեներում 13:1202 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր քայլ է, սահմանից մոտ 40 մետր հեռու Կիրանցի եկեղեցին օծված է. վարչապետ 13:0002 Մայ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությանը 12:5002 Մայ, 2026
  • ՀՀ վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի միջոցառումների անցկացումն է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 12:4902 Մայ, 2026
  • Հայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 12:4202 Մայ, 2026
  • Գոմքի նոր դպրոցը՝ նոր հնարավորություններով. Կառավարության ներդրումները բարձրացնում են կրթության որակը 11:5602 Մայ, 2026
  • Վարչապետի ելույթը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը 11:4602 Մայ, 2026
  • Կիրանցի եկեղեցին օծված է, և այսօրվանից Հայաստանյայց առաքելական եկեղեցու կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ. վարչապետ 11:4402 Մայ, 2026
  • Իրանի դեմ ռազմական գործողությունները «դադարել են». Թրամփ 11:3702 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում թափուր պաշտոններ են առաջացել. ԿԸՀ 11:2202 Մայ, 2026
  • Մեր նպատակը գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրությունն է. ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին 10:4302 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կապանում 10:2602 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ տեղի է ունենում վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը 10:0302 Մայ, 2026
  • Շվեյցարիան և ՊԳԿ-ն աջակցում են Հայաստանում անտառների մոնիթորինգի համակարգի ստեղծմանը 09:4102 Մայ, 2026
  • Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ 09:0902 Մայ, 2026
  • Հայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ) 08:5402 Մայ, 2026
  • AFCP ծրագրով վերականգնվել է Դաշտադեմի միջնադարյան ամրոցը 08:4202 Մայ, 2026
  • Շիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է 08:2402 Մայ, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:0602 Մայ, 2026
  • Երևանի Շիրակի փողոցի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ դեպքի վայրում է 8 մարտական հաշվարկ 01:0202 Մայ, 2026
  • Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման 00:4102 Մայ, 2026
  • Դեսպան Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի փոխնախարարին 00:0702 Մայ, 2026
  • Վլադիլեն Բալյան. կոմպոզիտորի աշխատասենյակը 23:5501 Մայ, 2026
  • «Արմենպրես»-ի լոգոն օգտագործվել է X-ում կեղծ տեսանյութի տարածման համար 23:3101 Մայ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցում գտնվող պահեստում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ 23:1501 Մայ, 2026
  • Հեղուկ գազի շուկայում առկա խնդիրները մի քանի օր հետո էականորեն կկարգավորվեն. Պապոյան 23:0201 Մայ, 2026
  • Մայիսի 2-ի եղանակային կանխատեսումները 22:4801 Մայ, 2026
  • Գյումրիում ավտոմեքենա է այրվել 22:3501 Մայ, 2026
  • Համայնքի հողի վրա կառուցված շինությունները դարձրել է իրենը. Արտաշատի նախկին համայնքապետը՝ մեղադրյալ 22:2001 Մայ, 2026
  • Հարցազրույց Ալեն Սիմոնյանի հետ 22:0601 Մայ, 2026
  • «Վատ չէր լինի՝ վարդերով...ելակներով գային». վարչապետը՝ մայիսմեկյան միջոցառմանը 21:5701 Մայ, 2026
  • Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ քննարկում կանցկացնի «Երևանյան երկխոսության» ֆորումում 21:4201 Մայ, 2026
  • Ֆրանսիայի մի շարք քաղաքներում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել 21:3301 Մայ, 2026
  • Երաժշտական կամուրջ. Երևանի և Նյու Յորքի ջազմենները՝ մեկ բեմում 21:1801 Մայ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Հատկապես ուրախացել են ռևանշիստները. նախարարը՝ Վայլդբերիզի ու Օզոնի խնդիրների մասին 21:0001 Մայ, 2026
  • Բժիշկն ու արվեստը. հիշատակի ցուցահանդես 20:4101 Մայ, 2026
  • Թուրքիայում տեղի են ունեցել մայիսմեկյան բողոքի ցույցեր. կան հարյուրավոր ձերբակալվածներ 20:3001 Մայ, 2026
  • Հայաստանը արատավորել փորձող կեղծ լուրերի թիրախում արդեն ոչ միայն Փաշինյանն է, այլև՝ Մակրոնը 20:1801 Մայ, 2026
  • 254 նոր ընկերություն՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 19:5801 Մայ, 2026
  • Տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո. Հաջիև 19:4601 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015