Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող հակամարտության ֆոնին։
«Իրանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները»,- հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել կոալիցիա՝ միավորելու ուժերն ու միջոցները, որպեսզի Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում ապահովվի նավագնացության անվտանգությունը:
Նրա խոսքով՝ նման առաքելությունը կարող է սկսել աշխատանքն Իրանի շուրջ հակամարտության ամենասուր փուլի ավարտից հետո: