Երևան քաղաքում մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 15-ի ցերեկը, 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։