Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում գրել է, որ Հորմուզի նեղուցի սահմանափակման հետևանքով տուժած շատ երկրներ ռազմական նավեր կուղարկեն՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ ջանքերով նեղուցը բաց և անվտանգ պահելու համար:
«Հուսով ենք՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ նավեր կուղարկեն: Մինչ այդ Միացյալ Նահանգները կռմբակոծի Իրանի ափամերձ գիծը և կխոցի իրանական նավերը: Շուտով կբացենք Հորմուզի նեղուցը»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը: