Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 1 ոսկի, 1 արծաթ ու 1 բրոնզ։
Արամայիս Հարությունյանը (130 կգ) երեք հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ հաղթել է (1։1) հունգարացի Լասլո Դարաբոսին։
Սամվել Տերտերյանը եզրափակիչում պարտվել է (1։1) ռուսաստանցի Դանիլ Գրիգորևին ու դարձել արծաթե մեդալակիր։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամկետից շուտ 9։0 հաշվով հաղթել է թուրք Սերչան Կեսգինին ու գրավել երրորդ տեղը։
Սուրեն Աղաջանյանը (60 կգ) տարել է երեք տպավորիչ հաղթանակ ու նվաճել եզրափակչի ուղեգիր։