Հասանք հյուսիս-հարավի շինհրապարակ։ Այդ մասին Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաջարան-Ագարակ 32 կմ-անոց հատվածում ենք։ Սա փաստացի այսօր Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջին օրն այստեղ աշխատել է 560 մարդ և ավելի քան 210 միավոր տեխնիկա»,- տեսանյութում նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։