Պետությունը կնորոգի «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը՝ ավելի քան 500 մլն դրամ տրամադրելով աշխարհահռչակ Rieger Orgelbau ընկերության կողմից վերականգնման աշխատանքներին։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Ֆեյսբուքի էջից:
«Երբեք մշակույթի ոլորտում այսչափ ներդրումներ չեն արվել որևէ կառավարության կողմից, և նման ծրագրերն այդ աշխատանքը դարձնում են շատ տեսանելի»,- գրել է նախարարը։