Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը դիմել է միջազգային հանրությանը՝ երկրում ստեղծված իրավիճակն անվանելով «աննախադեպ հումանիտար աղետ ժամանակակից Լիբանանի պատմության մեջ»։
Նա ընդգծել է, որ վերջին շաբաթներին ավելի քան 900 հազար լիբանանցի ստիպված է եղել լքել իրենց տները: Տեղահանվածներից մոտ 200000-ը երեխա են։ Ապաստարանները՝ հիմնականում դպրոցները, լեփ-լեցուն են, այնտեղ ավելի քան 120000 մարդ կա, իսկ մնացածը քնում են մեքենաներում, զբոսայգիներում կամ ծովափին:
Լիբանանի կառավարությունը հայտարարում է, որ եթե հարձակումների ինտենսիվությունը չնվազի, ներքին տեղահանվածների թիվը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը կարող է գերազանցել 1,2 միլիոնը: