Արաբական Միացյալ Էմիրությունները հրամայել է դադարեցնել Դուբայում իրանական հիվանդանոցի, իրանական դպրոցների, ինչպես նաև Դուբայում «Իրանական ակումբի» գործունեությունը և փակել այդ հաստատությունները:
Հրամանագրի համաձայն՝ այդ կազմակերպություններում աշխատողները պետք է լքեն Էմիրությունները։ Նաև պահանջում է, որ Դուբայի իրանական հիվանդանոցը դադարեցնի գործունեությունը մեկ ամսվա ընթացքում։
ԱՄԷ իշխանությունները կարգադրել են, որ Դուբայում Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը կրճատի իր անձնակազմը։ Նախորդ օրն էլ հաղորդվել էր, որ ԱՄԷ-ն որոշել է փակել իր դեսպանատունը Թեհրանում և հետ կանչել դիվանագիտական առաքելության ղեկավարին: ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Աբու Դաբին այդ որոշումներով պատասխանում է երկրի վրա Իրանի բացահայտ հրթիռային հարձակումներին:
Նախարարությունն ընդգծել է, որ Իրանը հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ բնակելի տարածքներին, օդանավակայաններին, նավահանգիստներին և ենթակառուցվածքներին։
«Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգում են խաղաղ բնակիչներին և համարվում են ազգային ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,-նշված է հայտարարությունում: