Հունաստանի գործողությունները, որոնք խախտում են Էգեյան ծովի կղզիների կարգավիճակը, ոչ միայն հակաիրավական իրավիճակ են ստեղծում, այլև խաթարում են բարիդրացիական և դաշնակցային հարաբերությունները՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունում նշել են, որ Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիները Հունաստանին են հանձնվել 1923 թվականի Լոզանի խաղաղության պայմանագրի և 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրի համաձայն նրանց ապառազմականացված կարգավիճակի պահպանման պայմանով:
Թուրքիայում նշել են, որ Հունաստանը խախտել է այդ կարգավիճակը: Թուրքիայի ՊՆ-ն ընդգծել է «տարածաշրջանում անվտանգության ընթացիկ ճգնաժամերի ֆոնին ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև նման իրավիճակների առաջացման անընդունելիությունը»: