Վրեժ կլուծենք բոլոր զոհերի համար. Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձը

Վրեժ կլուծենք բոլոր զոհերի համար. Մոջթաբա Խամենեիի առաջին ուղերձը

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների 13-րդ օրը երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին:

Նա բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ջանքերը հայրենիքը պաշտպանելու գործում և խոստացել վրեժ լուծել բոլոր զոհերի, հատկապես՝ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխայի համար:

Խամենեին նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների ուղղությամբ հարձակումները կշարունակվեն: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները կթիրախավորվեն:

Մոջթաբա Խամենեին նաև հայտարարել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները: Երկրի նոր գերագույն առաջնորդի խոսքով՝ Իրանը փոխհատուցում կպահանջի հարվածների հետևանքով հասցված վնասի համար:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրերը, որ Խամենեին վիրավորվել է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում