Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունների գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը:
.jpg)
«Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված հաջողություններն էին և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ:
Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը հանդես են եկել հայտարարություններով»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից: