COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԼԼիլիթ Ասատրյան

Փաշինյանը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումների մասին

Փաշինյանը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումների մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Պաշտպանության նախարարությունը տվել է մանրամասն պարզաբանում՝ հերքելով տարածվող լուրը:

«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ասում եք՝ խաղաղություն, կարո՞ղ է խաղաղություն չի, կարո՞ղ է պատերազմ է, ես տեղյակ չեմ, կամ ինչ-որ տեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարո՞ղ է զոհեր կամ վիրավորներ կան, ուղղակի ինձ չեք ասում, խնայում եք ինձ:

Որ ասում եք՝ խաղաղություն, բա ի՞նչ ասեմ. որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, լուսաբանեք՝ իմանանք՝ որտեղ կա այդ ամեն ինչը ՀՀ-ում:

Խաղաղություն է, ասում ենք՝ խաղաղություն: Կարծեմ, պաշտպանության նախարարն էլ է հրավիրել, որպեսզի դուք գնաք և տեսնեք՝ մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում: Հրավիրել ենք նաև սպառազինություն, տեխնիկա դիտելու: Երկրներն իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւմն է խնդիրը: Ամբողջ խնդիրն այն է, որ կա հստակ սահմանագիծ, և գիտեք՝ որտեղ է ՀՀ-ը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունը, և որտեղ չի ՀՀ-ը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունից դուրս է: Մենք, իհարկե, զուգահեռ ասել ենք, որ կան տարածքների հետ որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում»,- նշեց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում