ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին

Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին

Իրանի ազգային ոստիկանության պետ Ահմադ-Ռեզա Ռադանը մահվան սպառնալիք է հնչեցրել երկրի այն բնակիչների հասցեին, որոնք հակապետական բողոքի ցույցեր են կազմակերպում՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների պատերազմի ֆոնին:

«Եթե որևէ մեկը գործի թշնամու ցանկություններին համապատասխան, մենք նրանց կհամարենք ոչ թե ցուցարարներ, այլ՝ թշնամիներ։ Մենք նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես թշնամիների հետ»,- ասել է Ռադանը IRIB պետական ​​հեռուստաալիքի եթերում։ Նա հավելել է, որ Իրանի անվտանգության ուժերը «պատրաստ են պաշտպանել հեղափոխությունը» և «մատը ձգանի վրա է»։

Իրանի դեմ պատերազմի սկզբում ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդները կոչ են արել իրանցիներին դուրս գալ փողոցներ և տապալել ռեժիմը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում