ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Քերոլայն Լևիթ

Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Քերոլայն Լևիթ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ հետագա գործողությունների որևէ տարբերակ, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումն այդ երկրում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Նա նշել է, որ Թրամփն է որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Իրանի կապիտուլյացիան։

«Նախագահ Թրամփը կորոշի, թե երբ Իրանն անվերապահորեն կապիտուլյացիայի կենթարկվի և կդադարի իրական ու անմիջական սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների համար»,- պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Նա նաև հաստատել է, որ այս պահին ԱՄՆ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցով որևէ լցանավ չեն ուղեկցում: Լևիթը պնդել է, որ ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացումը ժամանակավոր բնույթ է կրում, և երկարաժամկետ հեռանկարում, հակամարտության ավարտից հետո, դրանք կնվազեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում