Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Երբ Եվրոպան նայում է ՀՀ-ին, տեսնում ենք ընկերոջ, բարեկամի, հույս ունեմ, որ երբ ՀՀ նայում է դեպի Եվրոպա, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի. Մեցոլա

ԼԼուսինե Մուրադյան

Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, մենք տեսնում ենք ընկերոջ, բարեկամի, և հույս ունեմ, որ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, դուք ևս տեսնում եք գործընկերոջ և դաշնակցի: Այդ մասին Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Ըստ Եվրախորհրդարանի նախագահի՝ Փաշինյանի առաջնորդությամբ շատ մեծ նվաճումներ են եղել եվրոպական քաղաքական համայնքի նախորդ՝ հոկտեմբերի կոպենհագենյան ժողովից ի վեր, և այս համատեքստում կարևորեց հատկապես ՀՀ-ԵՄ շրջանակում ռազմավարական նոր օրակարգի հաստատումը:

«Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերիշխանությունը և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը:

Մենք նաև ողջունում ենք այն հանգամանքը, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր է ներկայացվել:

Այս ամենը նպաստում է տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ամրապնդելու՝ Եվրոպայի ընդհանուր նպատակին, և ես վստահ եմ, որ մեր խորհրդարանները կշարունակեն առաջատար դեր ունենալ ձեր երկիրը մեր Միությանն ավելի մոտ բերելու հարցում»,- ասաց նա:

Ռոբերտա Մեցոլան նաև շնորհակալություն հայտնեց, որ Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. «Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում