Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում Ռուսաստանի տեղեկատվական աշխատանքը բարդանում է՝ «թշնամական սոցիալական ցանցերի» դեմ մշտական պայքարի պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է, որ ներքին Max մեսենջերը պետք է գերազանցի իր մրցակիցներին ԱՊՀ-ում:
«Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը, հատկապես մերձավոր արտասահմանում»,- պարզաբանել է Պեսկովը՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում կայացած համաժողովում։
ՌԴ նախագահի խոսնակի խոսքով՝ Max-ը մշակողները պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը՝ «այն ավելի գրավիչ դարձնելու» և ԱՊՀ-ում մրցակցությունը հաղթելու համար:
Max-ը ռուսական հարթակ է, որը միավորում է մեսենջերի և պետական ծառայությունների գործառույթները։ Այն մշակել է Vkontake-ն (VK)՝ 2025 թվականին։ WhatsApp-ի, որը պատկանում է Meta-ին և ճանաչվել է ծայրահեղական ու արգելված է Ռուսաստանում, ինչպես նաև Telegram-ի աշխատանքների դանդաղեցումից հետո ռուս օգտատերերն ու կառավարական գործակալությունները սկսել են զանգվածաբար օգտագործել Max ծառայությունը:
Ուկրաինայի պատերազմական գոտիներում շարունակում է գործել Telegram-ը, սակայն թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության նախարարությունը հույս է հայտնել, որ զինվորականները շուտով կհարմարվեն հաղորդագրությունների նոր հավելվածին: