ԼԼիլիթ Ասատրյան

Հանդիպում Ռաֆայել Գրոսսիի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հանդիպում Ռաֆայել Գրոսսիի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հանդիպումից:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են խաղաղ նպատակներով միջուկային էներգետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության ընթացքին։

Կողմերը կարևորել են միջուկային անվտանգության, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև փորձագիտական աջակցության ծրագրերի շարունակական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի էներգետիկ ոլորտում ընթացող ծրագրերի,
փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում