Չնայած Անկարայի անկեղծ նախազգուշացումներին, շարունակվում են ծայրահեղ սխալ և սադրիչ քայլերը, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունն այլ երկրների հետ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ երկրի տարածքում բալիստիկ հրթիռի հարվածի մասին: Հրթիռն ընկնելուց հետո նախազգուշացումներ են ուղարկվել Իրան՝ նշել է Թուրքիայի ղեկավարը: Նա հավելել է, որ 60 հազար զինվորական պաշտպանում է Թուրքիայի սահմանը, և երկիրը պատրաստ է հետ մղել ցանկացած սպառնալիք և պահպանել երկրի անվտանգությունը:
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում, բոլոր պետական հաստատությունները մոբիլիզացվել են:
Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը հավելել է, որ Իրանի հետ սահմանի երեք մաքսակետում որևէ խնդիր կամ ծանրաբեռնվածության ավելացում չկա: Անկարան հետևելու է իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ՝ ասել է Էրդողանը: