ԷԷմմա Վարդանյան

Թրամփն անդրադարձել է Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցին

Թրամփն անդրադարձել է Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցին

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ մարտի 9-ի երեկոյան տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Մայամիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցն ընդհանուր առմամբ գնահատել է լավ, իսկ ուկրաինական ճգնաժամի լուծման առումով՝ դրական։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրենց զրույցի ընթացքում Պուտինը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու Իրանի հետ հակամարտության կարգավորմանը։ Սակայն ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինի կենտրոնանալ ուկրաինական հակամարտության վրա, քան իրանականի։

Ըստ Թրամփի` Ռուսաստանի նախագահը տպավորված է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում