Ղազախստանում զորավարժության ժամանակ Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի. կան զոհեր

Հսկայական առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Չինաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում. Թրամփ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Կիևը անօդաչու թռչող սարքեր և զինվորականներ է ուղարկել Հորդանան՝ ամերիկյան ռազմաբազաները պաշտպանելու համար

Կիևը անօդաչու թռչող սարքեր և զինվորականներ է ուղարկել Հորդանան՝ ամերիկյան ռազմաբազաները պաշտպանելու համար

Ուկրաինան գաղտնալսող անօդաչու սարքեր և ԱԹՍ փորձագետների խումբ է ուղարկել Հորդանան՝ ամերիկյան ռազմակայանները պաշտպանելու համար, հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ the New York Times (NYT) թերթի հետ հարցազրույցում:

Նա հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները նման օգնության համար Կիևին դիմել է մարտի 5-ին, ինքն արագ արձագանքել է և հաջորդ օրն ուկրաինական թիմ ուղարկել Հորդանան:

NYT-ի հետ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Իրանի առաջին հարվածներից հետո Բահրեյնի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Քուվեյթի, Կատարի և Սաուդյան Արաբիայի առաջնորդները դիմել են իրեն՝ օգնության խնդրանքով։ Զելենսկին նշել է, որ ցանկանում է օգնել այդ երկրներին, բայց օգնության չափը պետք է մշտապես համապատասխանեցվի Ուկրաինայի կարիքներին։ Առաջին հերթին Կիևը պատրաստ է իր անօդաչու սարքերը, որոնք արդյունավետ են իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում, փոխանակել ավելի հզոր ՀՕՊ համակարգերի հետ, որոնք անհրաժեշտ են բալիստիկ հրթիռները որսալու համար, որոնք ՌԴ-ն արդեն 5-րդ տարին օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար:

Զելենսկին նաև կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ, ազդել Վլադիմիր Պուտինի վրա:

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©