Մարտի 9-ին՝ ժամը 10:00-ից, վերսկսվել են Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բեռնափոխադրումները, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումները, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով`հայտնել է Ադրբեջանի նախարարների կաբինետը։
Նախորդ օրը՝ մարտի 8-ին, տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ ցավակցությունների, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրելու մտադրության համար։ Նա ընդգծել է, որ Նախիջևանի հարվածը կապված չէ Իրանի հետ և կհետաքննվի։
Իլհամ Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել և նշել է միջադեպի մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև համատեղ տնտեսական նախագծերի հեռանկարները։