ԼԼիլիթ Ասատրյան

Աբբաս Արաղչին բացատրել է հարևան պետություններին հասցրած հարվածները

Աբբաս Արաղչին բացատրել է հարևան պետություններին հասցրած հարվածները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի ռազմական ուժերը չեն թիրախավորում Մերձավոր Արևելքի հարևան երկրները, այլ միայն այնտեղ գտնվող ամերիկյան օբյեկտները։ Նա ասել է, որ Իրանը պատասխանում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից իր տարածքին հասցված հարվածներին։

«Սխալ է մտածել, որ Իրանը հարձակվում է իր հարևանների վրա։ Մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա։ Մենք թիրախավորում ենք ամերիկյան բազաները, ամերիկյան օբյեկտները, ամերիկյան ակտիվները, որոնք, ցավոք, գտնվում են մեր հարևանների տարածքում։ Հետևաբար, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա։ Մենք թիրախավորում ենք մեզ վրա հարձակվող ամերիկացիներին»,- ասել է Արաղչին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում