Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության վերաբերյալ, հայտարարել է այդ ժողովի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրբաղերին։
«Փորձագետների խորհրդի հարգարժան անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել՝ համաձայնության գալու գերագույն առաջնորդի հարցում և չեն հիասթափեցրել։ Փառք Աստծու, ձևավորվել է հստակ և միասնական կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը»,- նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։
Միրբաղերին, սակայն, նաև նշել է, որ կան որոշ խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է լուծել։
Ավելի վաղ Փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել էր, որ Իրանում արդեն որոշակիացել են երկրի գերագույն առաջնորդի պաշտոնի հնարավոր թեկնածուների հարցում և որ մոտ են Ալի Խամենեիի իրավահաջորդին ընտրելուն «առաջին իսկ հնարավորության դեպքում»։
Սակայն նա նաև մատնանշել է «ռազմական դրությունը»։