Մենք չենք հարձակվել բարեկամ և հարևան երկրների վրա՝ հայտարարել է Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի նպատակը տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները, օբյեկտներն ու կայանքներն են եղել:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արքայազն Սուլթանի ավիաբազայի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին: Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է Դուբայի օդանավակայանի տարածքում ԱԹՍ-ի հարվածի պահը: