Զախարովան մեկնաբանել է Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածը

Զախարովան մեկնաբանել է Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածը և այդ ֆոնին Թեհրան-Բաքու հարաբերություններում լարվածությունը: Ըստ գերատեսչության՝ տարածաշրջանում նման իրավիճակ է ստեղծվել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չարդարացված գործողությունների հետևանքով։

«Սա կարող է ամենաբացասական ազդեցությունը ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների, մասնավորապես՝ Իրանի հարևանների անվտանգության վրա։ Ադրբեջանին և Իրանին՝ մեր ռազմավարական գործընկերներին, կոչ ենք անում զերծ մնալ չմտածված քայլերից և խուսափել տարածաշրջանում նոր բաժանարար գծեր ստեղծելուց»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ջանքեր գործադրել տարածաշրջանում արյունահեղությունը դադարեցնելու և դիվանագիտական գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում