Ղազախստանում զորավարժության ժամանակ Կասպից ծովի ալիքներն ափից հեռացրել են 19 զինծառայողի. կան զոհեր

Հսկայական առաջընթաց ենք գրանցել ԱՄՆ-ի և Չինաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում. Թրամփ

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Փեզեշքիանը Պուտինին է ներկայացրել Իրանում տեղի ունեցող զարգացումները

Փեզեշքիանը Պուտինին է ներկայացրել Իրանում տեղի ունեցող զարգացումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել իրանցի ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով հեռախոսազրույցի բովանդակությունը։

«Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի կողմից իր հայրենիքի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանող իրանցի ժողովրդի հետ համերաշխության համար և մանրամասն ներկայացրեց հակամարտության ներկայիս սուր փուլում տեղի ունեցող զարգացումները»,- ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։

Ըստ Կրեմլի` Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման ուղուն հնարավորինս շուտ վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։

«Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական ​​կապի մեջ է այն երկրների ղեկավարների հետ, որոնք մաս են կազմում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ղեկավարը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝  այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։

Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև շփումները տարբեր խողովակներով։

Սա այս մակարդակի շփումների մասին առաջին հրապարակային հայտարարությունն է Իրանի վրա ամերիկաիսրայելական հարձակումից հետո։

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©