«Հետևյալ երկրներից որո՞նք եք համարում առավել կարևոր քաղաքական գործընկեր Հայաստանի համար»։ Հարցման շրջանակում Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնն այս հարցին մի քանի պատասխան տալու հնարավորություն է տվել քաղաքացիներին: Ըստ այդմ՝ պատասխանների հնգյակում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, ԵՄ-ն, Ֆրանսիան:
Ռուսաստանին Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր է համարել հարցվածների 43 տոկոսը, ԱՄՆ-ին՝ 42 տոկոսը, Իրանին՝ 34, ԵՄ-ին՝ 29, Ֆրանսիային՝ 27, Չինաստանին՝ 21, Վրաստանին՝ 18, Հնդկաստանին՝ 6, Միացյալ Թագավորությանը՝ 4, Ղազախստանին՝ 3, Թուրքիային՝ 3, Ադրբեջանին՝ 2, Ուկրաինային՝ 2 տոկոսը:
«Այլ» տարբերակը նշել է հարցվածների 2 տոկոսը, «ոչ մեկը» տարբերակը՝ 3 տոկոսը, դժվարացել է պատասխանել 3 տոկոսը:
Հարցման մանրամասները՝ այստեղ:
.jpg)