ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և Ռուսաստանի՝ ազդելու հնարավորությանը, հայտարարել է՝ դա մեր պատերազմը չէ:
«Մենք պետք է անենք այն, ինչը համապատասխանում է մեր շահերին։ Մենք հիմա պետք է նվազագույնի հասցնենք այն գլոբալ ցնցումների հետևանքները մեր տնտեսության համար, որոնք արդեն տեսնում ենք: Մենք, հավանաբար, պետք է մեզ համար օգուտ ապահովենք այնտեղ, որտեղ դա հնարավոր է, որքան էլ ցինիկ հնչի»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող կանգնեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում, քանի որ այն կարող է կանգնեցնել նա, ով սկսել է: