Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել:
Գեդեոն Սաարը հայտնել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է «Ադրբեջանի դեմ Իրանի կանխամտածված և բացահայտ ագրեսիան»: Սաարը նշել է, որ դա բացարձակապես անընդունելի է։
«Իսրայելը վճռական է՝ շարունակելու ռազմական գործողությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին»,- նշել է Իսրայելի ԱԳ նախարարը: