Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի քայլերին՝ կիբեռանվտանգության ազգային համապարփակ համակարգ ձևավորելու և թվային տնտեսության զարգացումը խթանելու ուղղությամբ։
«Forbes հեղինակավոր ամսագրում հրապարակվել է իմ հերթական հոդվածը՝ «Կիբեռանվտանգությունը որպես թվային վստահության խթան զարգացող տեխնոլոգիական հանգույցներում» խորագրով:
Հոդվածում անդրադարձել եմ Հայաստանի ջանքերին՝ ուղղված կիբեռանվտանգության ազգային համապարփակ ճարտարապետության ձևավորմանը՝ համադրելով օրենսդրությունը, ինստիտուցիոնալ համակարգը և թվային ենթակառուցվածքները, որոնք նպատակ ունեն ամրապնդելու թվային վստահությունը և խթանելու նորարարության զարգացումը։
Թվային տնտեսությունների ընդլայնմանը զուգընթաց՝ վստահությունն ու դիմակայունությունը դառնում են վճռորոշ մրցակցային առավելություններ զարգացող տեխնոլոգիական կենտրոնների համար»,- գրել է նախարարը։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ: