ԱՄՆ-ում հրատարակվող հեղինակավոր միջազգային պարբերականի՝ Los Angeles Times-ի հետ հարցազրույցում խոսել եմ Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներից, անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, Հյուսիս-Հարավ ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Խոսել եմ նաև էներգետիկ ոլորտից, նկատել, որ Հայաստանը արագորեն առաջ է մղում վերականգնվող էներգիայի իր օրակարգը։
Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն։
Ռազմավարական ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան և խելացի տեխնոլոգիաները վերաձևավորում են հայաստանյան նոր իրականությունը»,- գրել է նախարարը։
Հարցազրույցի մանրամասները՝
այստեղ: