Իրանի հրթիռները հարվածել են Կատարի էներգետիկ օբյեկտներին, երկուշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։
«Մի հրթիռը հարվածել է Mesaieed էլեկտրակայանի ջրի պահեստին, մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտին, որը QatarEnergy-ի մաս է կազմում»,- հեռուստաալիքը մեջբերել է Կատարի ՊՆ-ի հայտարարությունը:
Պաշտպանության նախարարության տվյալով՝ ընդհանուր առմամբ երկու հրթիռային հարձակում է եղել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Հարձակման պատճառած վնասը և կորուստները կգնահատեն համապատասխան մարմինները, իսկ պաշտոնական հայտարարությունները կհրապարակվեն ավելի ուշ»,- հաղորդել է հեռուստաալիքը։