ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանի հետ։ Այս մասին հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա շրջանակային համաձայնագրով նախատեսված ոլորտային համագործակցության խորացման, Երևան-Լոս Անջելես քույր քաղաքներ ձևաչափով փոխգործակցության մեխանիզմների զարգացման վերաբերյալ հարցեր։
Երկուստեք կարևորվել է տնտեսական, գիտակրթական ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությունը։