Պակիստանը ավիահարված է հասցրել Քաբուլին, հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով Աֆղանստանի կառավարության աղբյուրին։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը, իր հերթին, հայտարարել է, որ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլի, Ղանդահարի և Պակտիայի մի քանի շրջանների։
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ թալիբները Աֆղանստանը վերածել են հնդկական գաղութի, և որ բաց պատերազմ է ընթանում։
«Մեր համբերությունը սպառվել է։ Հիմա բաց պատերազմ է»,- հայտարարել է նա։
Պակիստանը պնդում է, որ ոչնչացրել է թալիբների ուժերին պատկանող խոշոր զինամթերքի պահեստներ և տասնյակ ռազմական մեքենաներ:
TOLOnews-ը, հղում անելով անվտանգության աղբյուրներին, հաղորդել է, որ աֆղանական ուժերը իրենց օդային տարածքում պակիստանյան ինքնաթիռներ են ոչնչացրել։
Պակիստանի վարչապետ Մոշարաֆ Զաիդին, որը Պակիստանի վարչապետի միջազգային լրատվամիջոցների հետ կապերի խոսնակն է, հայտարարել է, որ Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտության հետևանքով սպանվել է 133 աֆղան թալիբ և վիրավորվել ավելի քան 200 մարդ։