• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ընդդիմությունն ուզում է ապակայունացնել ներքաղաքական վիճակն ու ցնցումներ հրահրել.Շիրինյան Բաց հարթակ. Ընդդիմությունն ուզում... 20:51
Բաքուն դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը. «Հարևաններ» Բաքուն դատապարտել է Թուրքիայի... 20:12
Ընդդիմությունը փորձում է երկիրը հետ գլորել. Հ. Մովսես Ընդդիմությունը փորձում է երկիրը... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Իմ քայլը» հիմնադրամը զգուշացնում է․ կեղծ նամակներ են տարածվում աշխատակցի անունից
Քաղաքականություն
19:1527 Փտր, 2026

«Իմ քայլը» հիմնադրամը զգուշացնում է․ կեղծ նամակներ են տարածվում աշխատակցի անունից

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է, որ իր աշխատակից Զարինե Հարությունյանի անունից տարածվող էլեկտրոնային նամակները կեղծ են և որևէ առնչություն չունեն հիմնադրամի հետ։ Կազմակերպությունը տեղեկացնում է, որ անհայտ անձինք գրանցել են կեղծ դոմեյն և ապատեղեկատվություն են տարածում՝ նպատակ ունենալով վնասել հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը, իսկ դեպքի առնչությամբ արդեն ձեռնարկվում են իրավական քայլեր։

«Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում սրտացավ գործընկերներից, նվիրատուներից և շահառուներից՝ տեղեկացվելով, որ հիմնադրամի աշխատակիցներից մեկի անունից տարածվում է տարօրինակ բովանդակությամբ էլեկտրոնային նամակ (բովանդակությունը` ստորև):

Տեղեկացնում ենք, որ տարածվող նամակը, որը ուղարկվում է իբրև հիմնադրամի աշխատակից Զարինե Հարությունյանի անունից, բացարձակապես կեղծ է և որևէ առնչություն չունի նրա հետ:

Պարզվել է, որ անհայտ անձինք փետրվարի 18-ին գրանցել են projects-mystep.foundation դոմեյնը և այդ դոմեյնի միջոցով համակարգված կերպով ուղարկում են ապատեղեկատվական նամակներ՝ փորձելով մոլորեցնել հանրությանը և վնասել հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հեղինակությունը։

Տեղեկատվական բաց հարթակներից տեղեկանում ենք (լուսանկարները` ստորև), որ տվյալներն այդ դոմեյնի մասին ամբողջությամբ փակ են, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն կամ հասցեները, որոնք բացվել են այդ դոմեյնով, արդեն ապաակտիվացված են:

Քանի որ նամակում նշված տեղեկատվությունը հիմնադրամի և գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասին ամբողջությամբ սուտ է, մենք սա գնահատում ենք որպես նպատակային կեղծարարություն և հիբրիդային տեղեկատվական հարձակում՝ ուղղված հիմնադրամի լայնածավալ բարեգործական թափանցիկ գործունեության և վստահության դեմ։

Հիմնադրամի 6 տարվա աշխատակից Զարինե Հարությունյանը, որի անունը շահարկվել է այս գործողություններում, պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ օգնելու բացահայտել  իր անվան ապօրինի օգտագործմամբ զանգվածային ապատեղեկատվություն տարածող անձանց:

Հորդորում ենք մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր գործընկերներին, նվիրատուներին, շահառուներին և հանրության ներկայացուցիչներին` եթե ստանաք նմանատիպ նամակներ նույն կամ մեր այլ աշխատակիցների անուններից, չարձագանքել դրանց, չտարածել բովանդակությունը և անհապաղ տեղեկացնել հիմնադրամին պաշտոնական կապի միջոցներով։

Վստահեցնում ենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական հաղորդակցությունն իրականացվում է միայն հիմնադրամի պաշտոնական հարթակներից և հաստատված էլեկտրոնային հասցեներից։

Տվյալ դեպքի վերաբերյալ արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ իրավական քայլեր։ Շնորհակալ ենք մեր գործունության հանդեպ բարձր վստահության և հավատի համար: Այն մեզ համար խթան է` շարունակելու մեր հանրօգուտ գործունեությունը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Նամակի բովանդակությունը

Հարգելի Հայաստանի քաղաքացիներ,

Ես՝ Զարինե Հարությունյանս՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական, ուզում եմ հայտարարել հիմնադրամում դրամական միջոցների հափշտակման մասին: Աշխատանքի ընթացքում ես բազմաթիվ դրամական խարդախությունների վկա եմ եղել:

Ինչպես շատերին հայտնի է, Աննա Հակոբյանին արդեն ոչ թե մի անգամ մեղադրել են դրամական միջոցների հափշտակման մեջ: Այդ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը, և ես պատրաստ եմ հաստատել դրանք:

Ինձ հաջողվել է պարզել, որ վերջին տարիների ընթացքում Աննան հանել է ավելի քան 4 միլիոն դոլար նվիրատվություն:

Ես չեմ կարող անտարբեր նստել և լուռ հետևել կատարվողին: Ինձ ցավում է տեսնել, թե ինչպես են հայ ժողովրդին ամենաթող ձևով խաբում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեում արդեն ներկայացված է դիմում: Հենց այդ պատճառով էլ ես հիմա չեմ կարող տարածել Ա. Հակոբյանի խարդախություններին առնչվող ապացուցող փաստաթղթերը:

Հափշտակումը հաստատող ապացույցներն արդեն ուղարկվել են Քննչական կոմիտե: Նաև փաստաթղթերն ուղարկվել են բոլոր համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ Transparency International-ին:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ արդարությունը կհաղթի, և ողջ ճշմարտությունը կբացահայտվի:

Իմ կողմից կարող եմ խոստանալ, որ կանեմ ամեն ինչ, որպեսզի Աննա Հակոբյանի կողմից դրամական խարդախության ապացույցները մոտ ժամանակներս հրապարակվեն հանրային հասանելիության մեջ»,- ասված է «Իմ քայլը» հիմնադրամի նախագծի ղեկավարի օգնական Զարինե Հարությունյանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ309
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ են նշանակվել 16:4301 Ապր, 2026
  • Պենտագոնը բանակցություն է վարում Դանիայի հետ՝ Գրենլանդիայում գտնվող երեք ռազմաբազա մուտք գործելու վերաբերյալ. NYT 16:3201 Ապր, 2026
  • 7 անշարժ, 4 շարժական գույք, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. ԳԴ պահանջը՝ Հայկազ Բաղմանյանից 16:2301 Ապր, 2026
  • Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները 16:0901 Ապր, 2026
  • Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ. վարչապետ 15:5501 Ապր, 2026
  • «էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:4301 Ապր, 2026
  • Եկեցեղում միջադեպի գործով կալանավորված անձը տեղափոխել է հիվանդանոց 15:3801 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը դիվանագետներին է ներկայացրել COP17-ի նախապատրաստական աշխատանքները 15:3301 Ապր, 2026
  • Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդում 15:2601 Ապր, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2025-ին 5 մլրդ 925 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:1501 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Իրանը միջուկային զենք չի ունենա, մենք ավարտում ենք աշխատանքը. Թրամփ | 01.04.2026 15:0001 Ապր, 2026
  • ՆԱՍԱ-ն կրկին մարդ կուղարկի Լուսին 15:0001 Ապր, 2026
  • Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները 14:4601 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մինչև 2027 թվականի մարտը երկարաձգել է Ղազախստանով Չինաստան ռուսական նավթի տարանցման լիցենզիան 14:3501 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Լեա Գուտիերեսը քննարկել են ԱԶԲ գործող ծրագրերը ՀՀ-ում և առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը 14:2601 Ապր, 2026
  • Ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 14:1401 Ապր, 2026
  • Իրանում իշխանափոխություն է տեղի ունեցել. Թրամփ 13:5201 Ապր, 2026
  • ԱՄՆ դատարանը դադարեցրել է Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը. BBC 13:3501 Ապր, 2026
  • Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը. ՔԿ 13:1101 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն պլանավորում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո. Ռուբիո 13:0201 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը 13:0001 Ապր, 2026
  • Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 13 ամերիկացի զինծառայող. ABC News 12:4701 Ապր, 2026
  • Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է 12:3601 Ապր, 2026
  • Բարձրացված չափերով, բացառապես անկանխիկ եղանակով ապրիլի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը մեկնարկել է. ԱՍՀՆ 12:2301 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 12:1401 Ապր, 2026
  • «Գիշերային թմբուկներ» ներկայացումը՝ նվիրված Կիմ Արզումանյանի 100-ամյակին 12:0001 Ապր, 2026
  • Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը 11:4201 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն մի քանի շաբաթվա ընթացքում կլքի Իրանը. Թրամփ 11:2601 Ապր, 2026
  • 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունում 11:1101 Ապր, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրամոբիլների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության վերաբերյալ 11:0001 Ապր, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 127 հանցագործություն, գրանցվել է 10 ավտովթար 10:5301 Ապր, 2026
  • Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին 10:4001 Ապր, 2026
  • Ապարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համար 10:1301 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ 10:1001 Ապր, 2026
  • Չգաղտնալսում՝ 18+3+3․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:0701 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Գործարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կայքէջը | 01.04.2026 10:0001 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 09:5601 Ապր, 2026
  • Ամուսինը պարբերաբար ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք է պատճառել կնոջը՝ հասցնելով ինքնասպանության․ նախաքննությունն ավարտվել է 09:4701 Ապր, 2026
  • Այս գեղեցիկ տոնը թող դառնա նոր հաջողությունների սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը 09:4301 Ապր, 2026
  • Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել 09:2901 Ապր, 2026
  • Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը 09:2401 Ապր, 2026
  • Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են 09:0301 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:5701 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:1701 Ապր, 2026
  • Կիմ Արզումանյան-100. հայկական հեռուստատեսության երախտավորը 08:0301 Ապր, 2026
  • «Գտնված երազ» ակումբում տարեցները 4 խմբակ կարող են հաճախել 01:2101 Ապր, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջիկա օրերը վճռորոշ են լինելու. Հեգսեթ 01:0901 Ապր, 2026
  • Փարիզում տեղի ունեցած գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները 01:0501 Ապր, 2026
  • Արմավիրի 63 բնակավայրում 3 մլրդ 182 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել 00:4001 Ապր, 2026
  • Երթևեկության փոփոխություն կկատարվի Երևանում 00:1801 Ապր, 2026
  • Արագածոտնի մարզի ամենամեծ դպրոցը կառուցվում է զրոյից. այն հագեցած կլինի ենթակառուցվածքներով 00:0401 Ապր, 2026
  • Ինչ հետևանքներ կունենա պատերազմը էներգետիկ ռեսուրսներով ինքնաբավ Իրանի վրա 23:4731 Մար, 2026
  • Ստորագրվել է եռակողմ պայմանագիր․ նպատակը Սյունիքում ճշգրիտ գյուղատնտեսության մեթոդների խթանումն է․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:2631 Մար, 2026
  • Քննարկվել են Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը 23:1331 Մար, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը կմասնակցի EYBL մրցաշարի Թելավիի փուլին 23:0031 Մար, 2026
  • Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնում 22:4231 Մար, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո 22:3231 Մար, 2026
  • Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ 22:3031 Մար, 2026
  • Քո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճար 22:1831 Մար, 2026
  • Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը․ նախարար 22:1831 Մար, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 22:0931 Մար, 2026
  • Հարցազրույց Դանիել Իոաննիսյանի հետ 22:0031 Մար, 2026
  • Կրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերը 21:5731 Մար, 2026
  • Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է 21:5031 Մար, 2026
  • Խուդաթյանը քննարկել է Կոտայքի և Գեղարքունիքի աղբահանության ընկերության աշխատանքը 21:3931 Մար, 2026
  • Համացանցում հայերեն հաղորդակցվելու հնարավորությունները 21:2731 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Փաշինյան 21:1231 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Նիկոլ Փաշինյանի ուղիղ թիրախավորումից մինչև Հռոմի Պապ. Կեղծ լուրերի նոր խմբաքանակ 21:0031 Մար, 2026
  • Շուրիշկանի հրաշագործ Ավետարանի բացառիկ ցուցադրություն 20:5931 Մար, 2026
  • ԱԱԾ սահմանապահ զորքերի նորակոչիկ զինծառայողները երդվեցին 20:5631 Մար, 2026
  • Մեծ Բրիտանիան լրացուցիչ զորքեր և ՀՕՊ համակարգեր է ուղարկում Մերձավոր Արևելք. Հիլի 20:5231 Մար, 2026
  • Երաշխավորված խաղաղության խոսույթի կողմնակիցները 3-րդ կողմի հետ ունեն շահային կապվածություն. փորձագետ 20:4931 Մար, 2026
  • Գորգանախշ ասեղնագործություն. սովորում են տեղահանված կանայք 20:4631 Մար, 2026
  • Ռազմական գործողությունները Լիբանանում շարունակվում են 20:4231 Մար, 2026
  • Արաղչին Ֆիդանին վստահեցրել է, որ Իրանը կապ չունի Թուրքիայի ուղղությամբ հրթիռային արձակման հետ 20:3831 Մար, 2026
  • Մարտ 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3431 Մար, 2026
  • ԱՄՆ-ը երբեք չի մոռանա, թե որ երկրներն են հրաժարվել աջակցել ամերիկյան ուժերին Իրանի դեմ գործողություններում. Թրամփ 20:2931 Մար, 2026
  • Տիգրան Հարությունյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 20:2631 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.03.2026 20:2231 Մար, 2026
  • Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է 20:1831 Մար, 2026
  • Թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել 20:1431 Մար, 2026
  • Գրառումը թուրքերեն, անունը՝ ադրբեջանական. կրկնվող նարատիվների թիրախում պաշտոնյաներն են 20:0631 Մար, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են բանակցությունները. Լևիթ 19:5831 Մար, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին ժամը 19:35-ի դրությամբ 19:4731 Մար, 2026
  • Դիաբետիկ ռետինոպաթիան՝ տեսողության խանգարման պատճառ 19:4331 Մար, 2026
  • Կոշտան Փեզեշքիանին հորդորել է դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները 19:3131 Մար, 2026
  • Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 19:2231 Մար, 2026
  • Դեպի ԱՄԷ թռիչքների հետ չեղարկվում է հայ զբոսաշրջիկների գարնանային հանգիստը 19:2031 Մար, 2026
  • Իրանի հետ բանակցությունները շարունակվում են և թափ հավաքում. Փիթ Հեգսեթ 19:1131 Մար, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 955 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0231 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրակաշառքների ցանցի բացահայտմանը 19:0031 Մար, 2026
  • ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարված փոփոխության հեղինակը չէ․ պարզաբանում 18:5131 Մար, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը 18:4231 Մար, 2026
  • ՇՎՏՄ-ն կասեցրել է հեղուկացված գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը 18:3331 Մար, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է 18:2231 Մար, 2026
  • Վենեսուելայում պաշտոնապես վերաբացվել է ԱՄՆ դեսպանությունը 18:1131 Մար, 2026
  • Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով. ՀՀ նախագահն ընդունել է Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը 18:0331 Մար, 2026
  • ՇՄ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 17:5631 Մար, 2026
  • Գեոդեզիայի ոլորտում խախտումներ․ կասեցվել են չափագրողների վկայականներ 17:5031 Մար, 2026
  • Քննարկվել են սահմանների համալիր կառավարման ռազմավարական նախագծի վերաբերյալ հարցեր․ ՆԳ փոխնախարարն ընդունել է «Թայեքսի» ներկայացուցիչներին 17:4331 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015