COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ բանաձև

Ռուս-ուկրաինական պատերազմի չորրորդ տարելիցի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցող բանաձևի օգտին: «Աջակցություն Ուկրաինայում կայուն խաղաղությանը» վերնագրով փաստաթղթի օգտին քվեարկել են 107 երկրի ներկայացուցիչներ: Բանաձևը հաստատում է այդ երկրի «ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության իրավունքն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Դեմ են քվեարկել 12 պետության՝ Ռուսաստանի, Բելառուսի, Բուրկինա Ֆասոյի, Բուրունդիի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Էրիթրեայի, Իրանի, Մալիի, Նիգերի, Նիկարագուայի և Սուդանի ներկայացուցիչները։ Եվս 51 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ձեռնպահ է մնացել: Փաստաթղթում կոչ է արվում անհապաղ հրադադարի հաստատում Ուկրաինայում, ռազմագերիների լիարժեք փոխանակում, «Ռուսաստանի կողմից անօրինական կերպով ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակում և քաղաքացիական անձանց վերադարձ Ուկրաինա»։

ԱՄՆ-ն պահանջել է հատուկ քվեարկություն անցկացնել բանաձևի առանձին կետերի վերաբերյալ։ Մասնավորապես, Վաշինգտոնը պնդել է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին հատվածի և այն պարբերության օգտին, որում կոչ է արվում միջազգային իրավունքին համապատասխան «համընդհանուր, արդար և կայուն խաղաղության»: ԱՄՆ-ի առանձին քվեարկության պահանջը աջակցություն չի ստացել, ուստի Վաշինգտոնը ձեռնպահ է մնացել:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի ընդունումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում