Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը՝ այդ թվում հանրապետական կոլեկտիվ պայմանագրի շրջանակում։
Նախարարը շեշտել է գործատուների ակտիվ մասնակցությունը աշխատաշուկայի պահանջներին համապատասխան քաղաքականությունների մշակման և Զբաղվածության ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացման գործում։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։