ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը քիչ հավանական է համարում «Հայկական երկաթուղիների» կառավարման փոխանցումն այլ երկրի. Զախարովա

Ռուսաստանը քիչ հավանական է համարում «Հայկական երկաթուղիների» կառավարման փոխանցումն այլ երկրի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցելու հնարավորությունը: Նա հավաստիացրել է, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ շատ աշխատանք է տարվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

«Հայկական երկաթուղիները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կառավարման տակ է ավելի քան 20 տարի, ու ոչ միայն կայուն կատարում է կոնցեսիոն համաձայնագրի պայմանները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ստեղծվել են մեծ թվով աշխատատեղեր»,- մանրամասնել է Զախարովան։ Նա հավելել է, որ ռուսական օպերատորները Հայաստանին չեն զրկում մրցակցային առավելություններից, հակառակը՝ ստեղծում են դրանք։

Զախարովան հիշեցրել է օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի արած հայտարարությունը, որ Հայաստանի խնդրանքով Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն երկաթուղիների երկու հատվածի վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն Հայաստանի երկաթուղային կապը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում