Ճանաչողական այցով «Ժողովրդավարության աջակցման և ընտրությունների համակարգման խումբ» ծրագրի աշխատանքներին մասնակցելու համար փետրվարի 23-25-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արծվիկ Մինասյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաև նույն վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Ժաննա Հարությունյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից կագադրությունը ստորագրվել է փետրվարի 17-ին։