Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

ՅՅուրա Վահանյան

Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի

Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի

Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։

Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նշանակվելուց առաջ նա աշխատում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար:

Նրան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար նշանակելու որոշումը կայացվել է ԵՄ-ի Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։

Հիշեցնենք՝ առաքելության խնդիրն է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական կողմում։ Առաքելության մանդատը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Այն բաղկացած է ավելի քան 200 միջազգային և տեղական աշխատակիցներից։ Առաքելության դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող պետություն՝ Կանադան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում