Անցնող շաբաթը մեր երկրի պաշտպանության ոլորտի համար նշանավորվեց մի քանի կարևոր իրադարձություններով։ Հայտարարվեց, որ մեր երկրի օդային պաշտպանությունը համալրվում է ամերիկյան գերժամանակակից հետախուզական Վի-Բեթ անօդաչուներով։ Վաճառքի գործարքը փորձագետները պատմական որակեցին և կարևորեցին ռազմական ոլորտում հայ-ամերիկյան գործակցության շարունակությունը։
Զուգահեռ Երևանը խորացնում է նաև հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվեց Հնդկաստանից գնված սպառազինությունը։ Երևանի և Նյու Դելիի միջև համատեղ ռազմական արտադրության մասին արդեն խոսում են հնդիկ փորձագետները։
Եվ առաջին անգամ հրապարակվեցին զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները: Դրանք ապահովելու են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։