«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այդ մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նշենք՝ Սամվել Կարապետյանը վերջին 4 տարիներին ՀՀ-ում մշտապես չի բնակվել և ունի նաև այլ երկրների քաղաքացիություն։ Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է: Ըստ Սահմանադրության 48-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Հիշեցնենք՝ նա այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։